Մի բրենդի պատմություն. Chanel

FashionYan-ն այսօրվանից նոր շարք է սկսում` «Մի բրենդի պատմություն», որտեղ ներկայացնելու ենք աշխարհահռչակ բրենդների ու նորաձևության տների ստեղծման պատմությունը:

Երբ ասում ենք նորաձևության բրենդ, առաջինը մտքներիս Chanel-ն է գալիս, այնպես չէ՞: Իսկ ինչու՞, ո՞րն է Chanel-ի հաջողության գաղտնիքը…

«Նորաձևությունը փոքրիկ սև զգեստն է». այս տողերը ճակատագրական եղան աղքատ առևտրականի 1357832634_kokoshanelընտանիքից սերող Գաբրիելի համար, ով ակումբում երգելու ընթացքում ստացավ Կոկո մականունն ու այդպես էլ կնքեց իրեն` Կոկո Շանել:

Այո’, այս ինքնավստահ ու ճակատագրական կինը, որն իր այդ արտահայտությամբ ստիպեց ֆրանսուհիներին սևավորվել ու միևնույն ժամանակ էլեգանտ ու գեղեցիկ տեսք ունենալ, դժվար մանկություն ու պատանեկություն է ունեցել: Երբ մահանում է նրա մայրը, հայրը 12 տարեկան Գաբրիելին հանձնում է կաթոլիկ մանկատուն: 20 տարեկանը լրանալուց հետո նրան ուղարկում են տրիկոտաժի խանութ: Այստեղ էլ Գաբրիելը սկսում է իր առաջին փորձերը` կարուձևի մեջ: Իսկ ազատ ժամանակը աղջիկն անցկացնում է սրճարանում երգելով, որտեղ նրան Կոկո էին անվանում:

Կոկոն չէր սիրում հիշել իր դժբախտ մանկությունը: Եվ իր աղքատությունը թաքցնելու համար մեծահարուստ սիրեկաններ էր պահում: Հենց նրանցից մեկի` Արթուր Քեյպելի շնորհիվ էլ Փարիզում բացվում է Շանելի գլխարկների խանութը, իսկ 1910 թվականից արդեն հիմվում է  Chanel  ատելյեն:  Սակայն գլխարկների խանութն այն չէր, ինչի մասին երազում էր Կոկոն. նա ցանկանում էր կանացի զգեստներ կարել, բայց քանի որ չուներ համապատասխան կրթություն, վախենում էր, որ նրան կմեղադրեն անհավասար մրցակցության մեջ: Բայց այստեղ էլ Շանելը ելքը գտավ. նա կարում էր կանացի կոստյումներ, տաբատներ, զգեստներ այնպիսի կտորներից, որոնցով տղամարդկանց հագուստ էին կարում: Չնայած Շանելին է պատկանում կանացի տաբատների նորաձևությունը, ինքը` Շանելը, հազվադեպ էր տաբատ հագնում` համարելով, որ դրանք երբեք կնոջ վրա այնքան գեղեցիկ չեն նայվում, որքան տղամարդու: Կոկոն նորաձևություն բերեց նաև մազերի կարճ սանրվածքը, և 1917 թվականից սկսած, ֆրանսուհիներին կարելի էր տեսնել տղայական կարճ կտրվածքով: Կոկոյին է պատկանում նաև ուսին գցովի ոսկեգույն շղթայով փոքրիկ սև պայուսակը, որը կանանց ազատեց պայուսակն անվերջ ձեռքերում պահելու դժվարությունից:

1369859978_istoriya-brenda-chanel_011920 թվականին մահանում է Կոկոյի հովանվորյալն ու սիրեկանը` Արթուրը, այդ ժամանակից սկսած նորաձևություն է մտնում հայտնի փոքրիկ սև զգեստը:

Որոշ ժամանակ անց Կոկոն հանդիպում է ռուս էմիգրանտ Դմիտրի Պավլովիչին, որի հետ սիրավեպը ծնունդ է տալիս հանրահայտ «Chanel N 5» օծանելիքին: Չնայած նորաձևության ոլորտում ունեցած հաջողություններին` Շանելը դժբախտ էր սիրո մեջ: Հաճախակի փոխելով սիրեկաններին և տարվելով նորաձևությամբ, նա մոռացել էր մայրանալու մասին, իսկ երբ հիշեց, արդեն ուշ էր,,,

1939 թվականին Շանելը փակում է գրեթե բոլոր արտադրամասերը, թողնում է միայն մեկը: Նա չէր ցանկանում աշխատել:  Պատերազմի տարիներին Կոկոն հայերնասիրական զգացմունքներ էր ցուցաբերում` կազմակերպելով Ֆրանսիայի դրոշի գույներով հագուստի ցուցադրություններ: Սակայն Փարիզի ազատագրումից հետո օկուպանտների հետ նրա բարեդրացիական հարաբերությունները խոչընդոտ են հանդիսանում նրա հետագա գործունեության համար, և Շանելին ազատության դիմաց առաջարկում են անհապաղ լքել Ֆրանսիան: Մինչև 1953թ. Շանելը բնակվում է Շվեյցարիայում: Նրա ու նրա ստեղծած նորաձևության մասին Ֆրանսիայում մոռանում են:  Սակայն երբ նա կրկին տեղափոխվում է Փարիզ, կարճ ժամանակ անց աշխարհը նորից սկսում է խոսել Շանելի մասին:

Chanel-5

Չնայած փառքին ու գլխապտույտ հաջողություններին` Շանելը միայնակ էր… և այդպես միայնակ էլ մահանում է` 1971 թ. հունվարի 10-ին, 87 տարեկան հասակում:

1983 թվականին գերմանացի դիզայներ Կառլ Լագերֆելդը կարողանում է իր ձեռքը վերցնել Chanel նորաձևության տան ղեկը, որի` 1986թ. ներկայացրած Haute Couture հավաքածուն վերջնականապես հաստատում է նրան որպես Chanel բրենդի շարունակող:  Կառլը պահպանեց Chanel-ի ոճը, թեև կարճացրեց կանացի շրջազգետները, ինչից միշտ խուսափում էր Կոկոն:

Այժմ Chanel նորաձևության տունը պատկանում է Վերտեյմերների ընտանիքին:

Թարգմանությունը` FashionYan

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s