Գաղտնիքներ` ավելի նիհար երևալու համար

Միշտ չէ, որ մեր նախընտրած հագուստը մեզ վրա իդեալական է նստում և, թերությունները թաքցնելու փոխարեն, ավելի է ընդգծում դրանք: Սակայն կան հագուստը կրելու մի քանի գաղտնիքներ, որոնք կօգնեն քեզ հմտորեն թաքցնել ավելորդ կիլոգրամները:

FashionYan-ը քեզ համար պատրաստել է փոքրիկ ուղեցույց, որին հետևելով, կարող ես իմանալ, թե  ի՞նչ չանել, ինչը ինչի հետ համադրել, որպեսզի ավելի բարեկազմ երևալ: Եվ այսպես`

Կանոն N 1— «Ոչ» մեծ և լայն հագուստին: Եթե դու քաշի հետ կապված խնդիրներ ունես, մի շտապիր այն թաքցնել ProBelio01146K3№1լայն հագուստի տակ: Դա ավելի է ընդգծում գիրությունը:

Կանոն N 2— Ասում ենք «ոչ» նաև նեղ հագուստին: Ընտրում ես բացառապես քո չափսերին համապատասխան հագուստ, հակառակ դեպքում, ինչպես լայն հագուստի պարագայում, կընդգծես մարմնիդ թերությունները:

Կանոն N 3— Ոչ մի դեպքում բլուզը չենք դնում շրջազգեստի կամ տաբատի մեջ: Դա ամենաակնհայտ ձևով ընդգծում է գիրությունը:

Կանոն N 4— Բարձրակրունկներ կրիր: Դա վիզուալ կերպով ավելի բարակ է ցույց տալիս ոտքերը: Կրունկները պետք է լինեն բարձր, բայց ոչ շատ նեղ: Իսկ ընդհանրապես, թմբլիկ աղջիկները պետք է հրաժարվեն «բալետկաներից»:

Կանոն N 5 — Օգտագործիր աքսեսուարներն ի նպաստ: Գոտին` կապված կոնքազդրային հատվածում, հիանալիորեն ընդգծում է կառուցվածքն ու նրբացնում այն: Ավելի բարեկազմ երևալու համար կարելի է նաև բիժուտերիա օգտագործել: Սակայն այստեղ պետք է հրաժարվել մեծ և կարճ ականջօղերից: Դրանքավելի են ընդգծում հաստ և կարճ պարանոցը: Իսկ, եթե դու փարթամ կուրծք ունես, ապա պետք է հրաժարվես բաճկոնի վրայի զարդերից:

1365966158_vybor-podhodyaschey-bluzkiԿանոն N 6— Մուգ գույներ: Միանշանակ ճիշտ է, որ մուգ գույնի հագուստը հրաշքներ է գործում: Ավելի բարեկազմ երևալու համար քեզ կօգնեն նաև բացից աստիճանաբար մգացող երանգով զգեստները: Դրանք հրաշալիորեն նրբացնում են կառուցվածքը:

Կանոն N 7— Ասում ենք «ոչ» մեծ նախշերին: Հագուստի վրայի փոքր նախշերը լավագույն լուծումն են փարթամ աղջիկների համար:

Կանոն N 8 — Ուղղահայաց գծեր: Դրանք վիզուալ կերպով ավելի նիհար են ցույց տալիս, ի տարբերություն հորիզոնականի, որոնք գիրացնում են:

Կանոն N 9 — Լայն լանջաբացվածք:  Հատկապես V-աձև դեկոլտեն վիզուալ կերպով բարեկազմ է դարձնում մարմնի վերին հատվածը:

Կանոն N 10— Հետևիր սանրվածքիդ և դիմահարդարմանը: Ուղիղ մազերը նրբացնում են դիմագծերը, իսկ բարձր կոսերը ավելի բարձրահասակ են ցույց տալիս:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s