Ինչ էին, ինչ դարձան. Լանա Դել Ռեյ

lana_del_reyFashionYan-ը սկսում է նոր շարք՝ ”Ինչ էին, ինչ դարձան” անվանումով, որտեղ ներկայացնելու ենք աստղային անհավանական կերպարանափոխություններ:

Ինչպիսի՞ն էին մեզ հայտնի աստղերը տարիներ առաջ, ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել նրանց ոճն ու արտաքինը: Շարքն սկսում ենք առեղծվածային երգչուհի Լանա Դել Ռեյից:

Լանա Դել Ռեյ. իրակա՞ն, թե՞ հորիված կերպար

Ուշադիր նայիր ներքևում դրված լուսանկարին: Կարո՞ղ ես պատկերացնել, որ նա նույն Լանան է, ում դու ճանաչում ես ”Մեծն Գեթսբի” ֆիլմի սաունդթրեք ”Young and Beautiful” կամ ”Born to Die” երգերի տեսահոլովակներից:

LANADEL REY

Ճիշտ է, դժվար է հավատալ, բայց լուսանկարում հենց Լանան է, միայն թե՝ տարիներ առաջ, երբ նրան ոչ ոք չէր ճանաչում և երբ նա ոչ թե Լանա Դել Ռեյ էր, այլ Լիզի Գրանտ:

64545

Առեղծվածային այս երգչուհու՝ 2011 թ-ից հայտնի դառնալուն պես, սկսեցին լեգենդներ պտտվել նրա շուրջ՝ միլիարդատեր հոր ազդեցությունից մինչև բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ, որոնք նրան հաջողություն բերեցին: Ինքը՝ Լանան, հերքում է այս ամենը: Այնուամենայիվ, նրա հին նկարներն աչքի տակ անցկացնելով՝ հասկանում ես, որ հաջողության հասնելու համար այս աղջկան ինչ-որ բան պակասում էր:  Շատերը պնդում են, որ Լանայի ներկայիս կերպարը լավ փրոդյուսինգի ու մարքեթինգի արդյունք է: Այդպես է դա, թե ոչ, բայց փաստը մնում է փաստ, որ Լանան սիրվեց ու հայտնի դարձավ միայն նոր կերպարով, ինչը միանշանակ ավելի վառ է, հաջողված ու ստացված, քան նախկինը:

lanaԱհա Լանայի կենդանի կատարումներից մեկը, երբ նա դեռ Լիզի էր՝

Իսկ այստեղ նա արդեն Լանա է🙂 Տարբերությունն ահռելի է, այնպես չէ՞😉

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s