Դօրիան. Պետք չէ ծանրացնել շիկահեր տղամարդկանց ճակատագիրը

Ժամանակակից գրող, բլոգեր Դօրիանի բացահայտումն իսկական շոկ էր թե’ նրան սիրողների, թե’ ատողների և թե’ անգամ նրանց համար, ովքեր անտարբեր էին նրա ստեղծագործությունների ու գործունեության հանդեպ:

FashionYan-ը զրուցել է հայտնի գրողի հետ՝ պարզելու համար՝  դժվար չէ՞ր, արդյոք, շիկահեր տղամարդու կերպարով հանդես գալը, ինչպես նաև հետաքրքրվել նրանից, թե որքանով է հետևում նորաձևությանը ու ինչն է կարևորում հագուստի մեջ:

DORIAN-Երկար ժամանակ գաղտնի էիր պահում ով լինելդ: Բացահայտվելդ էլ ավելի սկանդալային էր ու անսպասելի: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Դօրիանը երկարամազ շիկահեր է:  Հատո՞ւկ էիր նախապատրաստվել այդպես ներկայանալուն, թե՞ իրականում միշտ ես այդպիսին եղել:

-Ոչ, միշտ չեմ երկարամազ շիկահեր եղել՝ համեմատաբար կարճ մազերով եմ ծնվել։ Տարիքի հետ դրանք աստիճանաբար երկարում են։ Իսկ ներկել սիրում եմ ու նախկինում հաճախ էի փոխում մազերիս գույնը։ Իրականում դրանք կոնյակի գույն են (LondaColor-ի համար 36-ը նայեք)։ Ինչ վերաբերում է բացահայտման առթիվ շիկահեր դառնալուն՝ կար ինչ-որ արհեստական բան իմ բացահայտման մեջ։ Ես իմ առաջ նպատակ էի դրել faecbook-յան պատի այդ օրերիր հերոսը դառնալ ու հասա նպատակիս։

-Ի՞նչ խոչընդոտների ես հանդիպել՝ լինելով շիկահեր տղամարդ:

-Պետք չէ ծանրացնել շիկահեր տղամարդկանց ճակատագիրը։ Իրականում որևէ խոչընդոտի չեմ հանդիպել։

-Ի՞նչ գույնի են այժմ մազերդ: Ինչու՞ եմ հարցնում. որովհետև երկար ժամանակ է՝ չես հայտնվել հանրության մեջ, նաև չես հրապարակել նոր նկարներ:

-Այժմ իրենց բնական գույնին են (վերը նշել եմ), վաղուց չեմ ներկում, ձանձրացել եմ։

Dorian

-Որքանո՞վ ես կարևորում հագուստը: Ըստ քեզ՝ այն կարո՞ղ է բնութագրել մարդուն:

-Շատ չէ, բայց կարևորում եմ մերկությունը։ Հաճելի է մտածել, որ մարդն հագուստի տակ նույնպես ցուցադրելու բան ունի։ Կրկնակի հաճելի է, երբ չի ամաչում մասամբ ցուցադրել։

-Ի՞նչ ես կարծում, քեզ տեսնելով, մարդիկ առաջինը ի՞նչ են մտածում:

-Անկե՞ղծ։ Երևի երկար ու շիկահեր մազերով տեսնելիս պիտի մտածեին․ «Արա, էս ո՞վ ա էս գոմիկը»։ Սա ասում եմ՝ դօրիանհաշվի առնելով այն, որ տխմարների թիվը կտրուկ գերազանցում է ինտելիգենտ մարդկանց թվին։ Թե ինչ են մտածում ինտելիգենտ մարդիկ, դժվար է ասել՝ մենք՝ ինտելիգենտներս, տարբեր բաներ մտածելու սովորություն ունենք ու ավելի քիչ կանխատեսելի ենք։

-Հետևու՞մ ես արդյոք նորաձևությանը:

-Այնքանով, ինչքանով այդ նորաձևությունը տեղավորում եմ արվեստի սահմանների մեջ։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ գույն, նախշ ու էլեմենտներ են օգտագործվում հագուստ ստեղծողները, դեպի ուր է գնում ձևավորողների մտքի թռիչքը, ինչպիսին են նրանք տեսնում այսօրվա ու վաղվա մարդուն, տեխնիկական ինչ լուծումներ են գտնում այս կամ այն հագուստը ստեղծելիս ու այլն։ Նորաձևությունը նաև ոգեշնչման աղբյուր կարող է լինել։ Պարզապես ինչ-որ նկարներ նայելու ու հավանած շորերն ընտրելու մակարդակով, բնականաբար, չեմ հետևում։ Նաև չեմ փորձում համապատասխանել նորաձևությանը և ինձ նեղություն չեմ տալիս՝ նորաձև լինելու համար։

-Քո կարծիքը հայ տղամարդկանց հագնվելու և ոճի վերաբերյալ:

-Շատ եմ հավանում կրտսեր սերունդը՝ հագնում են այն, ինչ ուզում են, սկսել են ավելի քիչ մտածել «իսկական» տղամարդու նման լինելու մասին։ Հանդիպում են իհարկե «բլատնոյ» մայրիկների ու հայրիկների զավակներ՝ «լավագույն» ավանդույթների մեջ, բայց վաղը նրանք փոքրամասնություն են կազմելու, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Բողոքել չկա՝ դեպի լավն ենք գնում։

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s