Mari Love. նորաձևության, հագուստի ու հղիի կարգավիճակի մասին

FashionYan-ն այսօրվանից սկսում է հարցազրույցների շարք:  Հատուկ այդ նպատակով բացված`«Fashion զրույց» բաժնում հյուրընկալելու ենք նորաձև մարդկանց` հայտնի դեմքերի, սոցցանցերի ակտիվ օգտատերերի, ֆեշըն բլոգերների և այլն:

mariloveԽորագիրը սկսում ենք բլոգեր, ստեղծագործող Mari Love-ի հետ զրույցից, որը ներկայացնում ենք ստորև.

-Ողջույն, Մարի’: Պատմիր, խնդրում եմ, թե ինչն է ամենակարևորը հագուստի մեջ քեզ համար: 

-Ցանկացած իրեն հարգող մարդու համար հագուստի մեջ ամենակարևորը պետք է լինի հարմարավետությունը: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ մարդիկ իրենց տանջանքների էին ենթարկում, որպեսզի կրեն գեղեցիկ, բայց անհարմար հագուստ: Ծիծաղելի է, երբ մեր ուսանողուհիները հագնում են 16 սմ-անոց բարձրակրունկներ և ծռմռվելով հասնում ուսումնական հաստատություն: Կարևոր է նաև կոկիկությունը և մաքրությունը և հագուստի` տեղին լինելը. չես կարող երեկոյան հագուստով գնալ դասի կամ աշխատանքի կամ լողափային շորտերով երեկոյան դուրս գալ զբոսանքի:

-Որքանո՞վ ես հետևում նորաձևությանը և ի՞նչ չափորոշիչներով ես առաջնորդվում հագուստ ընտրելիս: 

— Նորաձևությանը հետևում եմ այնքանով, որքանով առնչվում եմ դրան որպես լրագրող: Հետևում եմ նորաձևության մասին որոշ բլոգների, աշխատում եմ միշտ տեղյակ լինել սեզոնային միտումներից, բայց կուրորեն չեմ հետևում դրանց: Հագուստը նախ պետք է սազի մարդուն, բայց, ցավոք, այսօր քչերն են առաջնորդվում այդ սկզբունքով: Չեմ սիրում նաև, երբ ամբողջ քաղաքը սկսում է հագնել նույն գույնի կամ նույն ձևի հագուստ, որովհետև դա արդեն դադարում է գեղեցիկ լինելուց և վերածվում է շաբլոնի: Հագուստ ընտրելիս փորձում եմ ձեռք բերել այնպիսի իրեր, որոնք հեշտ համադրելի են, սազում են ինձ և կծառայեն իրենց նպատակին:

moda

-Հիմա այնպիսի կարգավիճակում ես, որ ստիպված ես ինչ-ինչ սահմանափակումներ դնել հագուստի մեջ: Հե՞շտ էր արդյոք հրաժարվել սիրելի զգեստներից և ինչպես ես ընտրում հագուստ` կլորացած փորիկի համար🙂

-Այդքան էլ հեշտ չէր, եթե հաշվի առնենք, որ հղիության ընթացքում նորմայից շատ եմ գիրացել և ստիպված եմ եղել մոտ երկու հսկայական ճամպրուկ հագուստ մի կողմ դնել և թարմացնել զգեստապահարանս ընդարձակ շորերով: Հատուկ հղիների համար նախատեսված հագուստից ընտրում եմ միայն տաբատները, որովհետև այլ ելք չկա :))) Իսկ զգեստների պարագայում պարզապես ընտրում եմ լայն մոդելներ, որոնք այդքան էլ չեն ընդգծում կարգավիճակս և հարմար են թե’ աշխատավայրում, թե’ դրսում:

hxi

-Ըստ քեզ` ինչպե՞ս պետք է հագնվի հղի կինը: Ո՞րն է նրա համար իդեալական հագուստը: 

-Հղի կինը նախ պետք է հագնվի համապատասխան իր կարգավիճակին: Հղիության կեսից, երբ փորիկն այլևս հստակ երևում է, պետք է հրաժարվել կիպ հագուստից, որն էլ ավելի է ընդգծում փորիկի կլորությունը: Շատ կանայք գիրանում են հղիության ընթացքում, ինչը նորմալ է, սակայն նորմալ չէ, երբ նրանք շարունակում են կրել իրենց կարճ զգեստները, որոնք արդեն նույն կերպ չեն նայվում իրենց վրա: Ավելորդ եմ համարում նշել, որ պետք է կրել այնպիսի հագուստ, որ չի մերկացնում փորիկն ու մեջքը, թեև այդպիսի հագուստից պետք է հրաժարվեն նաև ոչ հղի կանայք: Պետք է ընտրել այնպիսի հագուստ, որը չի նեղի որովայնի հատվածում, չի ճնշի փոքրիկին և հաճելի կլինի նաև շրջապատի համար:

-Ի՞նչ հագուստով քեզ չես տեսնում: 

— Ցավոք, արդեն բավականին ժամանակ է ինձ կիսաշրջազգեստներով ու կարճ զգեստներով չեմ տեսնում, քանի որ կարգավիճակս թույլ չի տալիս :))))) Եվ դեռ երկար ժամանակ ստիպված կլինեմ ինձ չտեսնել նման հագուստով:

marilove

-Երբ չկա հնարավորություն, բայց կա ցանկություն. ի՞նչի ես պատրաստ սիրելի աքսեսուարը կամ հագուստը ձեռք բերելու համար:

-Հաստատ ոսկեղեն գրավ չեմ դնի, ոչ էլ պարտք կվերցնեմ: Անիմաստ եմ համարում նման նյութապաշտությունը: Այո, կտխրեմ, բայց ռիսկային գործողությունների չեմ դիմի, քանի որ հագուստի կամ աքսեսուարի ձեռքբերումը կյանքի ու մահվան հարց չէ :))) Կսպասեմ, մինչև հնարավորություն կլինի, գուցե այդ ժամանակ նաև բախտս բերի և զեղչեր լինեն:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s