Երբ չկա հնարավորություն, բայց կա երևակայություն

Սիրու՞մ ես զբաղվել ինտերիերի ձևավորմամբ, ունենալ կրեատիվ մոմերի, ծաղկամանների և դիզայնի այլ պարագաների  հավաքածու, բայց չունես բավականաչափ գումար կամ ժամանակ` խանութներում դրանք փնտրելու, ուրեմն FashionYan-ի այս գրառումը քեզ համար է:

Երբ չկա հնարավորություն, ապա գործի է պետք դնել երևակայությունը: Երբևէ կմտածեի՞ր, որ հասարակ լամպը կարող է «զարդարել» ոչ միայն ամենասովորական ջահը, այլև ծառայել որպես դեկորատիվ միջոց:

Մի քիչ ջուր, բնական կամ արհեսատական ծաղիկներ, և օրիգինալ դեկորացիան պատրաստ է:

kreativlamp

kreativlamp

kreativ lamp

Ի՞նչ դիզայն` առանց մոմերի: Եթե ունես այնպիսի մոմեր, որոնք առանձին վերցրած օրիգինալ կամ հետաքրքիր բան չեն ներկայացնում իրենցից, ապա կարող ես մի քանի մոմերի համադրությամբ ստանալ կրեատիվ մոմ` ճիշտ նկարում պատկերվածի նման:

21013090_1

Դարձյալ արհեսատական կամ բնական ծաղիկներ, թափանցիկ անոթ, ջուր և մոմեր:  Այս ամենը կարող ես համադրել` ինչպես պատկերված է նկարում:

7284cfc9a6

Իսկ այսպիսի մոմ ստանալու համար կարող ես վերցնել ամենահասարակ և մատչելի մոմը, վրան սոսինձ քսել և թաթախել ցանկացածդ տիպի փայլի կամ  ուլունքների խառնուրդի մեջ:

kreaticmom

Հավանաբար տեսած կլինես կամ գուցե ունենաս սուրճի հատիկներով մոմեր, որոնք բավականին լայն տարածում ունեն Hand made լուծումներ առաջարկող կայքերում և բլոգներում: Այս անգամ  քեզ առաջարկում եմ մոմեր, որոնք համադրված են դարչինի կեղևների հետ: Գեղեցիկ է և օրիգինալ, այնպես չէ՞: Իսկ ինչպես է բուրում…🙂

svechi-12

Չկա այնպիսի մի տուն, որտեղ չլինի մի անճաշակ կամ ինտերիերին հակասող որևէ ծաղկաման🙂 Բայց պետք չէ վհատվել: Դրան էլ լուծում կա:  Ծաղկամանը դեն նետելու փոխարեն` դրա վրա գունավոր մատիտներ փակցրու, որ այ այսպիսի կրեատիվ բան ստանաս:

Pencil-Vase1

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s